Ադրբեջանի իշխանությունները 2024թ. ռազմական արտադրության ոլորտում մոտ 1 մլրդ մանաթ (588 մլն դոլար) կներդնեն։ Այս մասին տեղեկացրել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը Աշխարհի ադրբեջանցիների օրվա եւ Նոր տարվա կապակցությամբ դեկտեմբերի 31-ին ազգին հղած տեսաուղերձում։

«Հաջորդ տարի զգալիորեն կավելանա ռազմական նշանակության տեղական արտադրությունը։ Եկող տարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածը ռազմական նշանակության արտադրության ոլորտում կներդնեն առնվազն մեկ միլիարդ մանաթ»,- ասել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը զգալիորեն ուժեղացրել է իր բանակը, բարելավվել է նաեւ նրա պրոֆեսիոնալիզմը, գնվել են նոր զենքեր, ռազմատեխնիկա, ստորագրվել են բազմաթիվ նոր պայմանագրեր։