Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածից ավելի քան 20 հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի դեմ նոր տարվա գալուստից անմիջապես հետո։ Ինչպես տեղեկացրել է The Times of Israel իսրայելական թերթը, հրթիռների մեծ մասը որսացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը։

Պարբերականը նշել է, որ հարվածը հասցվել է Իսրայելի հարավային եւ կենտրոնական շրջաններին։ Օդային տագնապի մասին բնակչության իրազեկման համակարգը գործադրվել է Ռեհովոտ, Նես Ցիոնա, Հոլոն, Լոդ եւ Մդիին քաղաքներում, որոնք գտնվում են երկրի կենտրոնական շրջաններում, ինչպես նաեւ Իսրայելի հարավում, Աշդոդ եւ Սդերոտ քաղաքներում։

Թերթը նշել է, որ Իսրայելի շտապօգնության ծառայությունը տվյալներ չունի հրթիռակոծության հետեւանքով տուժածների մասին։