Ճապոնական էներգետիկ ընկերությունները ներկայում շտապ կարգով ստուգում են երկրի ատոմային օբյեկտների վիճակը մի քանի հզոր երկրաշարժերից հետո, որոնք տեղի են ունեցել երկրի կենտրոնական մասում։ Այս մասին նշվել է ճապոնական ընկերությունների համապատասխան հայտարարություններում։
Մասնավորապես, մայրաքաղաքի Tokyo Electric Power ընկերությունը ստուգում է աշխարհում ամենամեծ «Կասիվաձակի-Կարիվա» ԱԷԿ-ի վիճակը, որի ռեակտորները կանգնած վիճակում են։ Ատոմային էներգետիկայի վերահսկման ճապոնական կոմիտեի տվյալներով՝ ներկա պահին որեւէ արտահաստիքային իրավիճակ ԱԷԿ-ում չի գրանցվել։



























