2023թ. ամենից շատ իջել է նիկելի գինը, գրել է Bloomberg-ը։ Դրա արժեքը Լոնդոնի մետաղների բորսայում տարեսկզբից իջել է ավելի քան 40 տոկոսով՝ աճող առաջարկի ֆոնին։ Բորսայում վեց մետաղների ընդհանուր ռեյթինգը մեկ տարվա ընթացքում ընկել է ավելի քան 5 տոկոսով։ Գործակալության տվյալներով՝ դա տեղի է ունեցել գլոբալ տնտեսական դժվարությունների եւ Չինաստանի տնտեսության աճի վերաբերյալ անորոշության համատեքստում։

2023թ. նիկելը Լոնդոնի մետաղների բորսայում էժանացել է 44,7 տոկոսով, ինչը ամենավատ արդյունքն է բոլոր մետաղների համեմատ եւ ամենաուժեղ անկումը 2008-ից ի վեր, գրել է Bloomberg-ը։ Արժեքի նվազումը տեղի է ունենում աճող առաջարկի ֆոնին։ Huatai Futures-ի վերլուծաբանները նշել են, որ նիկելի պահանջարկը «բարելավման ոչ մի նշան չի ցուցադրում»։

Այս տարի մետաղների արժեքի վրա ամենամեծ ազդեցությունն են գործել գլոբալ տնտեսական դժվարությունները եւ անորոշությունը Չինաստանի աճի հեռանկարների հարցում, գրել է Bloomberg-ը։ Ուստի գործակալությունը 2023-ը նշում է ընդհանուր առմամբ «հիմնականում անհաջող տարի» մետաղների առեւտրի համար։ Վեց մետաղների ընդհանուր արժեքը Լոնդոնի բորսայում տարեսկզբից իջել է ավելի քան 5 տոկոսով։

Ընդ որում՝ պղնձի արժեքը ավելացել է 3 տոկոսով, երկաթահանքինը՝ 19 տոկոսով։ Bloomberg-ը պղնձի գնի աճը կապում է 2024թ. ԱՄՆ ԴՊՀ տոկոսադրույքների նվազման լավատեսական ակնկալիքների հետ։ Գործակալության տվյալներով՝ վերջին առեւտրային օրը նիկելի արժեքն իջել է 1,5 տոկոսով՝ մեկ տոննան 16 480 դոլար, պղնձինը՝ 0,02 տոկոսով՝ մեկ տոննան 8 608 դոլար։