Սոմալին Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից հետ է կանչել իր դեսպանին այն բանից հետո, երբ Եթովպիան պայմանավորվել է Սոմալիլենդի (որը միակողմանի կարգով անկախություն է հռչակել) հետ նավահանգիստների հասանելիության մասին, տեղեկացրել է France 24-ը։
Սոմալին հայտարարել է, որ հետ է կանչում Եթովպիայում իր դեսպանին՝ հայտնելով, որ Ադիս Աբեբայի նավահանգստային վիճելի համաձայնագիրը, որը ստորագրվել է առանձնացած Սոմալիլենդ տարածաշրջանի հետ, իր ինքնիշխանության խախտում է։
Վարչապետ Համզա Աբդի Բարեն նաեւ խոստացել է, որ Սոմալին կպաշտպանի իր տարածքը «բոլոր հնարավոր օրինական միջոցներով»՝ ստորագրված համաձայնագրից հետո, որը Եթովպիային (որը դեպի ծով ելք չունի) տալիս է Կարմիր ծովի ցանկալի հասանելիությունը։
Կառավարությունը հայտարարել է, որ դիմում է միջազգային կազմակերպություններին, ներառյալ ՄԱԿ-ը, Սոմալիին աջակցելու կոչով։
«Սոմալիլենդը Սոմալիի մի մասն է՝ Սոմալիի սահմանադրության համապատասխան, ուստի Սոմալին այդ քայլը համարում է իր ինքնիշխանության եւ միասնության ակնհայտ խախտում»,- նշվել է երկրի կառավարության հայտարարությունում։
Հայտարարությունում նշվել է, որ փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրվել է Ադիս Աբեբայում հունվարի 1-ին, «անվավեր է եւ իրավաբանական ուժ չունի»։
Ի պատասխան՝ Սոմալիի կառավարությունը հետ է կանչել Եթովպիայից իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։





























