Բեյրութի արվարձաններում տեղի ունեցած պայթյունից հետո, որի ժամանակ սպանվել է պաղեստինյան ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Արուրին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել «խուսափել իրավիճակը սրող ցանկացած պահվածքից, հատկապես Լիբանանում»։
Այս տեղեկությունը տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը ֆրանսիական պետության ղեկավարի եւ Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի հեռախոսազրույցից հետո, փոխանցում է DW-ն։
Նշվում է, որ Ֆրանսիան մտադիր է շարունակել զսպվածության նման կոչերը հասցնել տարածաշրջանի բոլոր դերակատարներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Իսրայելի և ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության միջև հակամարտության հետ։





























