Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտնել է, որ ինքը Յուտա նահանգում հայտ է ներկայացրել 2024 թվականին նախագահի թեկնածու առաջադրվելու համար, հայտնում է AP-ն:
Նա ասել է, որ կատարել է 1000 ստորագրություն հավաքելու պահանջը:
Ռոբերտ Քենեդի կրտսերը անցյալ աշնանը լքեց Դեմոկրատական կուսակցությունը և հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր անկախ թեկնածության մասին։ Նա ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի եղբոր որդին է, ով սպանվել էր 1963թ.
Ռոբերտ Քենեդին ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ կառավարությունը պետք է տարածաշրջանային աջակցություն մոբիլիզացնի հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքի համար և պաշտպանի արցախահայության անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք:
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կնպաստի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։
Թեկնածուն հայտնի է դարձել COVID-19 համաճարակի ընթացքում հանրային առողջության դավադրության տեսություններին աջակցելու համար և ունի նվիրված հետևորդներ այն մարդկանց շրջանում, որոնք մերժում են գիտական համաձայնությունը, որ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ:





























