Թուրքիայի Տրապիզոն քաղաքում Վրաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ըստ գործակալության, ձերբակալվածները փորձել են գողանալ 400 ԱՄՆ դոլար եւ հարսանեկան մատանի, երբ տանտերերը տանը չեն եղել: Կողոպտողներին նկատել են հարեւանները եւ ոստիկանություն կանչել:

Թուրք ոստիկանները Վրաստանի քաղաքացիներին հասցրել են ձերբակալել հենց մուտքի մոտ:

Ձերբակալվածների անձը ոստիկանությունը առայժմ չի բացահայտում: