Մեծ Բրիտանիան դատապարտում է Իրանում տեղի ունեցած սարսափելի պայթյունները։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի հայտարարության մեջ։
«Մեծ Բրիտանիան դատապարտում է հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունները, որոնք բազմաթիվ մարդկանց կյանք խլեցին:
Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- ասված է հայտարարության մեջ։





























