ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «խստորեն» դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ է արել պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին և մեղավորներին։

Հայտարարության մեջ ահաբեկչությունն անվանվել է միջազգային անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը։

Բացի այդ, կոչ է արվել այս հարցում համագործակցել Իրանի հետ։