Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը (Ալյանս 90/Կանաչներ) բնիկ Լյուբեկից է։ Նա սիրում է իր հայրենի հողը և հաճախ է հյուսիս գալիս հանգստանալու: Ամանորյա հանգստյան օրերը նա անցկացրել է Հյուսիսային ծովում գտնվող Հալիգ Հուջ կղզում։ Երբ քաղաքական գործիչը հունվարի 4-ին լաստանավով վերադարձել է մայրցամաք, այնտեղ հավաքվել էին մոտ 100 զայրացած ֆերմերներ՝ դժգոհ մի շարք արտոնությունների կրճատումից։ Հայտնում է Bild-ը։
Անվտանգությունն արգելել է Հաբաեկին լքել լաստանավը։
Նա ֆերմերներին առաջարկել է բանակցությունների երեք ներկայացուցիչ ուղարկել։ Նրանք հրաժարվել են և փորձել գրոհել նավը։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության մոտ 30 աշխատակից։ Ֆերմերների դեմ օգտագործել են պղպեղի սփրեյ։ Լաստանավը փոխկանցլերի հետ շտապ ետ գնաց կղզի։ Միայն մթության քողի տակ նա նորից վերադարձավ մայրցամաք, ֆերմերներն այլևս այնտեղ չէին։ Հաբաեկն այժմ ապահովության մեջ է՝ տանը:





























