Լոս Անջելեսի ափերի մոտ գտնվող ստորջրյա աղբավայրերը պարունակում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի զինամթերք, ներառյալ հակասուզանավային զենքեր և ծխային սարքավորումներ, հայտնել են ծովային հետազոտողները:

Ապրիլին հայտնի օֆշորային վայրերում անցկացված հետազոտությունը կարողացավ հայտնաբերել զինամթերքը՝ օգտագործելով բարձր հստակության տեսագրություն, որն ընդգրկում էր տեղանքների սահմանափակ մասը, նշել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի Սկրիփսի օվկիանոսագիտության ինստիտուտի խումբը, որը ղեկավարում էր հետազոտությունը:  

Ուսումնասիրությունը, որն օգտագործում էր խորը ծովում աանաձնակազմ սսարքեր, որոնք հագեցած էին հիդրոտեղորոշիչներով և տեսախցիկներով, բարձր տեխնոլոգիական նախաձեռնություն էր տարածաշրջանում, որը հայտնի է որպես արդյունաբերական և քիմիական թափոնների աղբավայր 1930-ականներից մինչև 1970-ական թվականները:

2021 թվականին հիդրոտեղորոշիչով անցկացված հետազոտությունը ծովի հատակին հայտնաբերել է ավելի քան 25000 «տակառաձև առարկա», որոնք կարող են պարունակել միջատասպան DDT և այլ թունավոր քիմիական նյութեր: Թունավոր քիմիկատների բարձր մակարդակները նախկինում հայտնաբերվել են տարածաշրջանի նստվածքներում և ծովային կաթնասուններում, իսկ DDT-ն կապված է ծովառյուծների քաղցկեղի հետ:

Այնուամենայնիվ, ավելի ուշ ուսումնասիրությունները, այդ թվում՝ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության իրականացրած, ցույց տվեցին, որ աղտոտվածության մեծ մասը կարող է առաջանալ DDT պարունակող թթվային թափոններից, որոնք պահվում էին ցամաքային տանկերում և այնուհետև մեծ քանակությամբ ծով են թափվում նավերից, այլ ոչ թե տակառներով:

Հետազոտողները եզրակացրել են, որ այդ հայտնաբերված օբյեկտների մեծ մասը «մի քանի տեսակի ռազմական զինամթերք և հրավառ նյութեր են», հաղորդում է AP-ն:

Դրանք ներառում էին հակասուզանավային ականներ և ծխի լողակներ, որոնք օգտագործվում էին ռազմանավերը ծխածածկույթով  ապահովելու համար:

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել են, որ կղզում զինամթերք է հայտնաբերվել, որը, հավանաբար, նետվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նավերը վերադառնում էին նավահանգիստ։ Արն այն ժամանակ դա համարվում էր ոչնչացման անվտանգ, կառավարության կողմից հաստատված մեթոդ:

Ռազմածովային նավատորմի հայտարարության մեջ ասվում է, որ վերանայում է ուսումնասիրության արդյունքները՝ որոշելու «լավագույն ուղին՝ ապահովելու մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար վտանգների պատշաճ կառավարումը»: