Մյանմայի ապստամբների դաշինքը խունտայի ուժերի հետ շաբաթներ տեւած կատաղի մարտերից հետո գրավել է առանցքային քաղաքը, որը գտնվում է երկրի անկայուն հյուսիսային սահմանին, հայտնում է Reuters-ը։

Երեք եղբայրների դաշինքը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Լաուկկայ քաղաքը այն բանից հետո, երբ այնտեղ զինվորականների տարածաշրջանային շտաբը հանձնվել է:

Լաուկկայի անկումն ապստամբների վերջին հաղթանակն էր խոշոր հարձակման մեջ, որը սկսվեց հոկտեմբերին և դարձավ ամենալուրջ վտանգը Մյանմարի ռազմական կառավարության համար՝ 2021 թվականի հեղաշրջման արդյունքում իշխանությունը գրավելուց հետո:

«Ամբողջ Կոկան (Լաուկկայ) շրջանը դարձել է մի երկիր, որտեղ Մյանմարի ռազմական խորհուրդն այլևս գոյություն չունի», - ասվում է ապստամբների հայտարարության մեջ:

Խունտայի խոսնակ Զավ Մին Թունը շաբաթ օրը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ զինվորականները որոշել են հանձնվել «լուրջ քննարկումից» հետո։

Դաշինքը ներառում էր մարտական ​​մեծ փորձ ունեցող երեք խումբ՝ Մյանմարի ազգային դեմոկրատական ​​դաշինքի բանակ (MNDAA), Թաանգ ազգային ազատագրական բանակ և Արականի բանակ:

Հոկտեմբերի վերջից Մյանմայի հյուսիսում զինված հակամարտություն է սկսվել զինվորականների և ապստամբների միջև: Հարևան Չինաստանը, որը նպաստում է երկու կողմերի միջև երկխոսությանը, կոչ է արել դադարեցնել կրակը: