Հսկայական ծնոտով ծովային որդը գերիշխում էր ծովերում ավելի քան 500 միլիոն տարի առաջ, ցույց են տալիս հիանալի պահպանված քարացուկները:
Վերջերս գիտնականները հյուսիսային Գրենլանդիայում հայտնաբերել են Timorebestia koprii կամ «սարսափելի գազան» կոչվող նոր գիշատիչ տեսակի որդի քարացուկները և նկարագրել այն Science Advances ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Գիշատիչը, որը գոյություն է ունեցել վաղ քեմբրիական ժամանակաշրջանում (541-485,4 միլիոն տարի առաջ), մարմնի երկայնքով ուներ մի շարք լողակներ և զույգ երկար ալեհավաքներ։ Այն կարող էր աճել մինչև 30 սանտիմետր երկարությամբ՝ դառնալով իր ժամանակի ամենամեծ լողացող կենդանիներից մեկը, ասվում է հետազոտության մեջ:
Timorebestia-ի որոշ նմուշներ այնքան լավ են պահպանվել, որ գիտնականները կարողացել են վերլուծել որդերի մարսողական համակարգը և որոշել, թե ինչ են կերել այդ գիշատիչները մահվան պահին: Հիմնականում որդերի աղիքներում առկա են եղել քեմբրիական ծովային երկփեղկավոր հոդվածոտանիներ, որոնք հայտնի են Isoxys անունով:





























