Ստամբուլում սկսվել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, հայտնում է Anadolu-ն։
Բանակցություններն ընթանում են Վահդետին պալատում։ Սպասվում է, որ Ֆիդանի հետ հանդիպումից հետո ամերիկյան դիվանագիտության ղեկավարին կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Բլինկենն իր չորրորդ շրջագայությունն է անում տարածաշրջան՝ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին Իսրայելը հարձակումներ գործեց շրջափակված Գազայի հատվածի վրա:
Ստամբուլից հետո պետքարտուղարը կմեկնի Հունաստան, այնտեղից՝ Հորդանան, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Իսրայել, Պաղեստին և Եգիպտոս։





























