Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթ օրը քննարկել են Գազայի հատվածում պատերազմի և հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։

Բլինկենը Ստամբուլում մոտ երկու ժամ բանակցություններ է վարել Ֆիդանի հետ։

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ այժմ հանդիպում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։