Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ինքնաթիռը Ճամայկա կատարած ուղևորության ժամանակ խափանվել է, ինչը նրա երկրորդ  վթարային միջադեպն է չորս ամսվա ընթացքում։

Կանադական զինված ուժերը ուրբաթ հայտարարել են, որ  խնդիրը լուծելու համար ստիպված են եղել վերանորոգող անձնակազմով երկրորդ ինքնաթիռն ուղարկել:

Թրյուդոն ընտանիքի հետ հանգստանում էր Կարիբյան կղզիներում։

Վարչապետը, որն անվտանգության նկատառումներով պետք է ճանապարհորդի ռազմական ինքնաթիռով, Ճամայկա է մեկնել դեկտեմբերի 26-ին։   

Խնդիրը հայտնաբերվել է հունվարի 2-ին, հաղորդում է CBC news-ը։

Անցյալ տարվա սեպտեմբերին Թրյուդոյի մեկնումը Հնդկաստանից երկու օրով հետաձգվեց մեխանիկական խնդրի պատճառով։

Երկու ինքնաթիռներն էլ   CC-144 Challengers են՝  կանադական զինված ուժերի համեմատաբար նոր համալրումներ: