Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կտրուկ բառեր է ընտրում երկրում անվտանգության իրավիճակը նկարագրելիս, գրում է գերմանական Bild պարբերականը։
«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- պնդում է Գերմանիայի պաշտպանության նախարարը։
Ինչպես նշում է պարբերականը, նախարարը նկատի ունի, որ ողջ երկիրը նոր մոտեցման կարիք ունի։
Լրատվամիջոցը նշում է, որ ամեն շաբաթ կասկածելի անօդաչու թռչող սարքեր են թռչում Բունդեսվերի զորավարժարանների և զորանոցների վրայով։
Այս խնդրի մասին բանակը տեղյակ է բավականին վաղուց։ 2022 թվականի հոկտեմբերին գեներալ Կարսթեն Բրեյերը, որն այն ժամանակ տարածքային հրամանատարության հրամանատարն էր, երկյուղել էր անօդաչու թռչող սարքերի մասին տեղեկություններից։
Ինչպես նշում է պարբերականը, անօդաչու թռչող սարքերը հատկապես հաճախ են նկատվել այն վայրերում, որտեղ Բունդեսվերը վարժեցնում է ուկրաինացիներին։





























