Կորեայի Հանրապետության Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն փաստել է, որ միջկորեական համաձայնագրի բուֆերային գոտիների մասին դրույթն այլեւս գոյություն չունի։ Այս մասին հայտարարել է կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Լի Սոն Չժունը պաշտպանության նախարարությունում անցկացված ճեպազրույցի ժամանակ։
«Հյուսիսային Կորեան մոտ 3 000 անգամ խախտել է 2018թ. սեպտեմբերի 19-ի ռազմական համաձայնագիրը։ Բացի այդ, նա երրորդ օրն անընդմեջ հրաձգություն է իրականացնում արեւմտյան ափին։ Այդ պատճառով գոտին, որտեղ դադարեցված են թշնամական գործողությունները, այլեւս գոյություն չունի»,- ասել է Լի Սոն Չժունը։ «Ամեն օր հակառակորդի գործողություններին արձագանքելու փոխարեն մեր զինված ուժերը կիրականացնեն ուսումնական հրաձգություն հյուսիսարեւմտյան կղզիներում՝ սեփական պլանների համապատասխան»,- ավելացրել է նա։





























