Սլովակիայում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի մարտի 23-ին, երկուշաբթի օրը հայտարարել է Սլովակիայի խորհրդարանի նախագահ Պետեր Պելեգրինին։
«Սլովակիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա 2024 թվականի մարտի 23-ին», - երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պելեգրինին։
Երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, ըստ նրա, կկայանա 2024 թվականի ապրիլի 6-ին։





























