Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարող է Եվրոպական խորհրդի հաջորդ ղեկավարը դառնալ, քանի որ հենց Հունգարիան է նախագահելու Եվրամիության խորհուրդը։ Մեկնաբանելով այս հնարավորությունը՝ Օրբանի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին խորհուրդ է տվել հանգստություն պահպանել։

«Մենք այս հարցում խորհուրդ ենք տալիս ռազմավարական հանգստություն պահպանել», - պատասխանել է Հավաշին:

Եվրոպական խորհրդի ներկայիս ղեկավար Շառլ Միշելը պատրաստվում է վաղաժամ լքել պաշտոնը 2024 թվականի ամռանը եւ մտադիր է եվրապատգամավոր դառնալ, այս մասին հայտարարել է ինքը՝ քաղաքական գործիչը, գրում է Guardian-ը։

Ըստ ԵՄ կանոնների՝ խորհրդի մշտական ​​ղեկավարի բացակայության դեպքում այդ պաշտոնը, որը ներառում է խորհրդի նիստերը նախագահելը, անցնում է ռոտացիոն նախագահող անդամ պետությանը։

Ինքը՝ Շառլ Միշելը, այս առիթով ասել է, որ իր գործընկերները ժամանակ կունենան «խուսափելու Օրբանից», քանի որ նրա իրավահաջորդը կընտրվի հունիսին՝ մինչ Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը թափուր կմնա, իսկ Հունգարիան ԵՄ խորհրդի նախագահ կդառնա։