Եվրամիությունն այս շաբաթ սկսում է Կարմիր ծովում սեփական ռազմական առաքելության ստեղծման շուրջ քննարկումները։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Բարձր ներկայացուցիչ Բորելը Կարմիր ծովում ԵՄ առանձին ռազմական առաքելություն սկսելու առաջարկ կներկայացնի։ ԵՄ երկրներն այս առաքելության քննարկումը կսկսեն այս շաբաթվա վերջին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նման առաքելություն սկսելու համար անհրաժեշտ կլինի ԵՄ Խորհրդում միաձայն որոշում կայացնել։ Նա նշել է, որ թեև ԵՄ երկրների մեծ մասը հրաժարվել է մասնակցել Կարմիր ծովի օպերացիային ամերիկյան հրամանատարության ներքո, նրանք գործելու են Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգմամբ։





























