Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում, նոյեմբերի 2-ին, մեկնարկում է գերմաներենի բաժնի բացման 75-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը:
Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ բացման խոսքերով հանդես կգան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, Հայաստանի Գերմանիայի դեսպան Ն.Գ. Հանս-Յոխեն Շմիդթը, Երեւանում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գրասենյակի ղեկավար տկն. Թինե Լաուֆերը եւ այլ հրավիրյալ հյուրեր:
Գիտաժողովի ժամանակ գիտական զեկույցներով հանդես կգան Գերմանիայից /Հալլե-Վիթենբերգի համալսարան/, Ավստրիայից /Վիեննայի համալսարան/, Վրաստանից /Քութայիսիի համալսարան, Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարան, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան/, Ռուսաստանից /Մոսկվայի լեզվաբանական համալսարան, Պյատիգորսկի լեզվաբանական համալսարան/, Ղազախսատանից /Ալմա-Աթայի Աբիլայ Խանի անվան համալսարան/ ժամանած հայտնի գիտնականներ եւ համալսարանականներ, ինչպես նաեւ մասնագետներ ՀՀ Կրթության ազգային ինստիտուտից եւ ՀՀ տարբեր բուհերից:
Գիտաժողովը կտեւի նոյեմբերի 2-4-ը:




























