Սոչիի օդանավակայանից Ural Airlines-ը վերսկսում է թռիչքները դեպի Երևան։ Այս մասին հայտնում է Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Սոչիից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները կսկսվեն հունվարի 16-ից և կիրականացվեն հարմարավետ Airbus A320 ինքնաթիռներով՝ շաբաթական 2 անգամ 162 ուղևորի նստատեղով։

Երեքշաբթի օրերին.

մեկնում Երևան ժամը 12:00-ին

ժամանումը Սոչի 15:10-ին

Հինգշաբթի օրերին.

Մեկնում Երևան ժամը 16:00-ին

Ժամանում Սոչի 19:30-ին

Տոմսերը վաճառվում են՝ սկսած 5475 ռուբլուց (մոտ 25 հազար դրամ - խմբ.) միակողմանի։