Լիբանանի իշխանությունները մի շարք նախարարությունների եւ հիվանդանոցների կարգադրել են պատրաստ լինել Իսրայելի հետ հնարավոր հակամարտությանը, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ պաշտոնյային։

«Լիբանանի կառավարությունը մի քանի նախարարությունների եւ հիվանդանոցների հանձնարարել է պատրաստ լինել պատերազմի սկսվելուն»,- գործակալությունը մեջբերել է պաշտոնյայի խոսքերը։

Ինչպես նշել է Bloomberg-ը, Իսրայելի հռետորաբանությունը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ դարձել է ավելի ռազմատենչ։ Իսկ դիվանագիտական կարգավորման ժամանակը, թերեւս, սպառվելու մոտ է, քանի որ Իսրայելը «Հեզբոլլահին» դրդում է նահանջել սահմանից, ավելացրել է գործակալությունը։