Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 1-ին, ընդունել է Հայաստանում հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին եւ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Պանայոտիսին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին` նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհանդիսանա երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: