Բիզնես ոլորտում 2012 թ. կվերացվի հասույթների գրանցման գիրքը, ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` էապես կպարզեցվեն առաքման, գրքերի վարման կարգը, կկրճատվի առաքման գրքերում անհրաժեշտ գրառումների ծավալը: «Միեւնույն ժամանակ իրականացնելով այսպիսի թեթեւացումներ փոքր բիզնեսի համար` մենք էապես շեշտադրումները տեղափոխում ենք դեպի խոշոր բիզնես, խստացնում ենք պատժամիջոցները խոշոր բիզնեսի համար»,- հայտարարեց Տ. Սարգսյանը: Մասնավորապես` բանկերն այլեւս հնարավորություն չեն ունենա ինքնուրույն վերագնահատել իրենց հիմնական միջոցները,  որը հնարավորություն էր տալիս նվազեցնել շահութահարկի բազան: