Շինուհայրի խաչմերուկից Նորավան ճանապարհահատվածը սաստիկ բքի պատճառով փակ է երթեւեկության համար։ Հայտնում են Ճանապարհային դետարտամենտից:
Վարորդներին հորդորում ենք զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթեւեկելուց։
Մարդատար մեքենաները կարող են ընթանալ Տաթեւ-Լծեն ճանապարհահատվածով։ Կցորդով տրանսպորտային միջոցների համար Տաթեւ-Լծենը նույնպես փակ է։





























