Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ի ընդհանուր ժողովը արձանագությամբ է հանդես եկել:

Արձանագրության մեջ ասվում է.  «Թատրոնը անվստահություն է հայտնում նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ազատվել էր աշխատանքից, և նրա փոխարեն էր տնօրեն նշանակվել Կարեն Սիմոնյանը, որն էլ և ստորագրեց կառավարության որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Նշենք, որ մեկ այլ որոշմամբ երեկ Կարեն Սիմոնյանը դադարեցրել է թատրոնի աշխատակիցների փաստաբան Կարո Ասատրյանի լիազորությունները, քանի որ նա կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել։

image_2024_01_16T17_34_04_129Z.png (292 KB)