Դեռ հայտնի չէ, թե Երեւանում կառուցվելիք ժամանակակից օնկոլոգիական կենտրոնը կոնկրետ որտեղ է գտնվելու: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, լրագրողների եհտ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` հավելելով, որ այժմ փորձագետները ուսումնասիրում են 2-3 վայր եւ վերջնական որոշման մասին տեղյակ կպահեն: Նախարարը նշեց նաեւ, որ բավականին մեծ գումար է ծախսվելու կենտրոնի կառուցման համար, սակայն չնշեց, թե կոնկրետ որքան:
«Պահանջարկ կա, որ հանրապետությունում ունենանք ժամանակակից օնկոլոգիական կենտրոն, որպեսզի կարողանանք արդյունավետ պայքարենք քաղցկեղային հիվանդությունների դեմ»,- ասաց Հարություն Քուշկյանը:
Նշենք, որ օնկոլոգիական կենտրոն կառուցելու համար Համաշխարհային բանկի հետ ծրագիր է մշակվել, որպեսզի 2012թ սկսվի կենտրոնի կառուցումը: «Լրիվ պատրաստ ենք, պատկերացնում ենք` ինչ պետք է ունենանք առաջիկայում: Ունենք գրեթե ամբողջ ֆինանսավորումը եւ համապատասխան հեռանկարային ծրագիրը, ինչպես նաեւ մասնագետների վերապատրաստման ծրագիրը»,- ասաց նա` հավելելով, որ Համաշխարհային բանկի կողմից եւս կընդգրկվեն համապատասխան փորձագետներ:




























