Ռուսաստանի Պետդուման պատվիրակություն է ուղարկելու՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այո, արդեն հաստատել են»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։