23 տեսուչների համար դժվար է վերահսկել Հայաստանում աշխատող 743 հազար մարդու աշխատանքային իրավունքների պահպանումը։ Այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։
Միաժամանակ, ինչպես նշել է պատգամավորը, հանրապետությունում գրանցված է ավելի քան 68 հազար գործատու։
Նա նախարարին խնդրել է պատասխանել մի քանի հարցերի՝ հրապարակելով որոշ թվեր, սակայն Մկրտչյանն այդպես էլ չի կարողացել գլուխ հանել այդ խնդրից։
«Գոնե ասեք ձեր պարգևավճարի չափը: Չի կարող պատահել, որ դա էլ չիմանաք»,- նեղսրտել է Ավետիսյանը։
Վարչության պետն այս հարցը նույնպես անտեսել է։ Նա միայն խոստովանել է, որ 23 տեսուչ ունենալը բավարար չէ. Սակայն, այնուամենայնիվ, ըստ կառավարության ներկայացուցչի, սա ավելի լավ է, քան ընդհանրապես չունենալը։





























