Նոր Գեղիի Երեւանյան փողոցում, նոյեմբերի 1-ին, ժամը 21.30-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարից հետո «ՎԱԶ-2106»-ը բախվել է նույն վայրում կայանված «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը` Նոր Հաճընի բնակիչ, 24-ամյա Տիգրան Սիմոնյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:


























