Խոր ցավ ապրեցի Ժիրայր Ավանյանի մահվան կապակցությամբ: Մենք համադասարանցիներ էինք, որոշ ժամանակ հետո նա մեկնեց Միացյալ Նահանգներ, սակայն հայրենիքի հանդեպ սերը նրան ետ բերեց ծննդավայր: Այս մասին նշել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ժիրիկը ժամանակակից Երևանի խորհրդանիշերից էր, արարող մարդու անհանգիստ ու որոնող տեսակ , որն իր ստեղծարար աշխատանքով ու մտածողությամբ նոր որակի ու մակարդակի բարձրացրեց հայկական ազգային խոհանոցը:
Նա իր շուրջը և իրենով գունագեղ կոլորիտ էր ստեղծում...Երևանյան խճանկարից պակասեց մի շատ կարևոր և սիրուն գույն:
Հանգչիր խաղաղությամբ, լավ մարդ, լավ ընկեր»,- նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին մահացել է «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր, գործարար Ժիրայր Ավանյանը։
Նշենք, որ գործարարը «Դոլմամա» ռեստորանը հիմնադրել է 1998թ․-ին՝ իր առջև նպատակ ունենալով վերականգնել բուն հայկական խոհանոցը:
Նշենք, որ գործարարը Հայաստան էր տեղափոխվել ԱՄՆ-ից։
Նա նաև «Թռչող ջայլամ» ռեստորանի (Դիլիջան), «Սանտա Ֆամիլիա» գաստրոնոմի (Երևան), «Աղաքսակ» հուշանվերների խանութի (Երևան) հիմնադիրը և սեփականատերն էր։




























