Երեւանում, այսօր` նոյեմբերի 2-ին, ժամը 00.30-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի մոտ «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել կամրջի հենապատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են   հիվանդանոց:

Կատարվում է քննություն: