Մի լավ բան #4. Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաև Երևանից դուրս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը :
Նա, նաեւ նշել է. «Վերջերս հաճախ եմ եղել մարզային դատարաններում ու մեր բազմաթիվ բնակավայրերում տեսել եմ բարեկարգված փողոցներ ու պուրակներ, նորոգված կրթօջախներ ու հիվանդանոցներ, նորաբաց հյուրատներ ու բիզնեսներ:
Ուրախալի են նույնիսկ մարզկենտրոններում երբեմն հանդիպող ճանապարհային խցանումները:
Եթե միայն մեր սփյուռքը տեսներ, թե ինչ իրական կյանք կա Հայաստանում` սոցիալական չարացած ցանցերի բացասականից անդին: Մեր հրաշք բնությանն ավելացել է քաղաքակրթական աշխուժություն»:




























