Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը վերանորոգվել է: Մասնավորապես` վերակառուցվել են ինստիտուտի լսարանները, աշխատասենյակները, գրադարանը, գրապահոցը, ընթերցասրահը, ճաշարանը, ստեղծվել են համակարգչային եւ պարի նոր հայելիապատ սրահներ: Բուհի լսարանների, արվեստանոցների, աշխատասենյակների, կինոդահլիճների եւ ճաշարանի համար ձեռք է բերվել նոր գույք եւ տեխնիկա: NEWS.am-ին Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքում ստեղծված պայմաններին:   Ի դեպ,

վերոնշյալ աշխատանքների իրականացման նպատակով, ընդհանուր առմամբ, ներդրվել է ավելի քան 41 մլն դրամ: Շրջայցից հետո վարչապետը դիտել է ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ բեմադրված «Գարեգին Նժդեհ» ներկայացումը: