Դաղստանում սպանվել է Fight Nights-ի 21-ամյա մարզիկ Մագոմեդ Մուտաեւը, տեղեկացրել է Shot Թելեգրամ-ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Մախաչկալայի կենտրոնում։ Անհայտ անձը մոտեցել է մարզիկին թիկունքից, նրա տան մոտ, եւ ութ անգամ կրակել ատրճանակից։ Տեղում աշխատում են քննիչները եւ կրիմինալիստները։ Մախաչկալայում հայտարարվել է «Բռնել հանցագործին» պլանը։

«Կասկածյալի անձը պարզվել է, ոստիկանությունը նրան բռնելու միջոցառումներ է իրականացնում»,- տեղեկացրել են Դաղստանի Հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունում։

Ենթադրվում է, որ սպանության առիթ է հանդիսացել վրեժը, գրել է Mash Թելեգրամ-ալիքը։

Մուտաեւը զբաղվում էր Աբդուլմանապ Նուրմագոմեդովի անվան դպրոցում, Հաբիբ Նումագոմեդովի հոր աշակերտն էր։