ՌԴ քաղաքացիություն ստացած տղամարդկանց զորակոչի տարիքը մինչև 50 տարեկան բարձրացնելու մասին օրինագիծը հետ է կանչվել Պետդումայից։ Այս մասին են վկայում Դումայի էլեկտրոնային տվյալների բազայի տվյալները, գրում է «Аргументы и факты» թերթը։

Նախկինում օրինագիծը հետ կանչելու առաջարկով հանդես էր եկել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա նախաձեռնություննը չմշակված էր անվանել։

Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակներն առաջարկել են փոփոխություն կատարել օրենքում, ըստ որի՝ 18-ից 50 տարեկան տղամարդիկ, ովքեր ստացել են ՌԴ քաղաքացիություն, ենթակա են զորակոչի։ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիները հաճախ խուսափում են անցնել զինվորական ծառայության գրանցում կամ սպասում են մինչև զորակոչի առավելագույն տարիքը լրանա և միայն դրանից հետո են անձնագիր ստանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յակուտսկում աղմկահարույց սպանությունից հետո ոստիկանությունը ստուգել է ավելի քան 270 աշխատանքային միգրանտ, ինչը հնարավորություն է տվել կասեցնել կեցության ռեժիմի 22 վարչական իրավախախտում։