Շատ ավելի լավ կլինի, եթե Վրաստանում սկսված հասարակական շարժումը չղեկավարի նոր քաղաքական ասպարեզ մտած գործարար Բիձինա Իվանիշվիլին: Այս մասին հայտարարել է վրացի քաղաքագետ Ռամազ Սաղվարելիձեն, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Նրա խոսքով, Իվանիշվիլին աջակցող հասարակական շարժմանը պաշտոնական անուն տալու կարիք չունի, քանի որ Վրաստանում իրական հասարակական շարժումն արդեն սկսվել է:
«Իվանիշվիլիի կողմից ստեղծած ցանկացած համակարգի շատ մարդ կմիանա, որոնք հետաքրքրված են թե նրա գումարով, թե քաղաքականությամբ: Դա մի փոքր վտանգավոր է, քանի որ նման մարդիկ կարող են վատ դերակատարություն ունենալ շարժման գործընթացների վրա»,-նշել է փորձագետը, ընդգծելով, որ ավելի լավ է հասարակական շարժումը զարգանա առանց Իվանիշվիլիի, ինչն ավելի էֆեկտիվ կլինի:
Հիշեցնենք, որ վրացի հայտնի գործարար Բիձինա Իվանիշվիլին, ով ձգտում դառնալ Վրաստանի հաջորդ նախագահը, նոյեմբերի 25-ին կհիմնի իր հասարակական շարժումը, որի ղեկավարը կլինի հենց ինքը:




























