Թերթը գրում է, որ նախօրեին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանն ամուսանցրել է աղջկան:
«Հարսանիքը կայացել է «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում, որը պատկանում է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Հարսանիքի քավորն է եղել Էրեբունու նախկին ոստիկանապետ Ավո Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը: Բնականաբար հարսանիքին մասնակցել են ՔԿՀ եւ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, այդ թվում` Քրեակատարողական վարչության պետի երկարամյա տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Բայց հարսանիքը հատկապես ուշագրավ է եղել նրանով, որ փեսայի կողմից երկու քրեական հեղիանակություններ են մասնակցել, մեկը հայտնի Օշականցի Գեւորիկը, որը վերջերս է ազատվել բերդից: Հարսանիքի ամենահետաքրքիր պահն այն է եղել, երբ քավոր եւ թամադա, նախկին ոստիկան Ավո Մկրտչյանը հատուկ բաժակ է բարձրացրել ու խմել երկեւ «քերոբների» կենացը: Կենացը ծաղկեցրել եւ մեծ հաճույքով խմել են բոլորը` այդ թվում ոստիկաններն ու ՔԿՀ աշխատակիցները»,- գրում է «Հրապարակ»-ը:




























