Ոստիկանության ծառայողները, նոյեմբերի 3-ին, Երեւանի Շիրակի փողոցի մի նկուղային տարածքից հայտնաբերվել են ներարկիչներ եւ տարբեր տարաներ` թմրամիջոցի նմանվող հեղուկներով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նկուղատերը ներկայացրել է  նաեւ այլ ներարկիչներ` դեղնավուն հեղուկով, եւ հայտարարել, որ թմրամիջոցն ինքը պատրաստել է իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: