Մոսկվայում՝ Ա.Ն. Կոլմոգորովի անվան գիշերօթիկ դպրոցի 17 աշակերտի մոտ ախտորոշվել է սուր աղիքային վարակ, հայտնում է «Роспотребнадзор»-ը։

Նշվում է, որ «Роспотребнадзор»-ի Մոսկվայի գրասենյակի մասնագետներն անմիջապես մեկնել են դեպքի համաճարակաբանական հետաքննություն անցկացնելու համար։

Այս պահին հոսպիտալացված է 5 մարդ, ևս 12-ը՝ ավելի քիչ արտահայտված ախտանիշներով մեկուսացված են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։

«Роспотребнадзор»-ի  փորձագետները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները։

«Հանձնարարվել է դադարեցնել սննդի կետի աշխատանքը։ Գիշերօթիկում արող բոլոր երեխաները հետազոտվելու են բուժաշխատողների կողմից։

Իրավիճակը գտնվում է «Роспотребнадзор»-ի վերահսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։