ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։Կրեմլ։ Պուտին»  հաղորդման հարցազրույցում պատասխանել է ստեղծված  պայմաններում Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների հնարավորության մասին հարցին, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

«Հիմա, եթե գնանք նույն բանակցություններին, ապա հիմա արդեն միանգամայն այլ իրականություն է», - ասել է Պեսկովը:

Ըստ նրա, որքան էլ դա ցավալի լինի Կիևի համար, «նա ստիպված կլինի ճանաչել այս նոր իրականությունը»։

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ «հատուկ ռազմական գործողության» առջև ծառացած նպատակներն արդիական էին դեռևս դրա սկսվելուց առաջ։

Նա հավելել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս առաջարկել է Ռուսաստանի բոլոր մտահոգությունները լուծել քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով։