Նախնական տեղեկատվությամբ՝ Ստավրոպոլի զորամասերից մեկի տարածքում այրվում է շտաբի շենքը։ Այս մասին տեղեկացրել է Baza Թելեգրամ-ալիքը։
«Ստավրոպոլի զորամասերից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ այրվում է շտաբի շենքը»,- նշել է ալիքը։
Հրդեհը տեղի է ունեցել առաջին հարկում։ Ներկա պահին տարհանում է իրականացվում։ Հրդեհի պատճառն առայժմ անհայտ է։





























