Ռուսաստանը ցանկանում է միջուկային զենք տեղակայել տիեզերքում, տեղեկացրել է ABC News-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այս մասին վկայում են ամերիկյան հետախուզական տվյալները։
Տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը ցանկանում է տիեզերքում միջուկային զենք տեղակայել։ Խոսքը արբանյակների դեմ այդ զենքի հնարավոր կիրառման մասին է։
Փետրվարի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա փակ ճեպազրույց «ազգային անվտանգության լուրջ սպառնալիքի» վերաբերյալ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ անձամբ կանցկացնի ճեպազրույցը Ներկայացուցիչների պալատը անդամների համար, բայց հրաժարվել է նշել, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը։





























