Տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանն իբր ծրագրում է միջուկային զենք տեղակայել տիեզերքում, լրատվամիջոցների շահարկումներ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Այն, ինչը մենք տեսնում ենք, լրատվամիջոցների շահարկումներն են: Մենք որևէ առարկայական տեղեկություն չունենք։ Բնականաբար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անդամ բոլոր երկրներին կոչ է անում խուսափել տիեզերքում սպառազինությունների մրցավազքից»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ ասել էր, որ փետրվարի 15-ին փակ հանդիպում կանցկացնի Կոնգրեսի ղեկավարության և հիմնական հանձնաժողովների հետ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները քննարկելու համար։ ABC հեռուստաընկերությունը հայտնել էր, որ այդ սպառնալիքը կարող է կապված լինել տիեզերքում միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի ենթադրյալ ծրագրերի հետ: