Աղմկահարույց հանցագործություններից հետ վարժված Սանկտ Պետերբուրգը ցնցվեց մարդասպանի լուրից, որը կրակել էր վարորդի վրա։ Ճիշտ է, շարժառիթը դեռ պարզ չէ, նպատակը՝ նույնպես։ Զոհվածը Կենտրոնական Ասիայից ժամանած վարորդ է, գրում է Фонтанка-ն։

Коммерсантъ հրատարակությունը պարզաբանում է, որ սպանվածն Ուզբեկստանից է։

Լրատվամիջոցը նշում է, որ հանցագործությունը կատարվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:30-ին անմիջապես 622-րդ գիմնազիայի մոտ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ 41-ամյա վարձու վարորդը դպրոց է բերել իր գործատուների՝ 58-ամյա իրավաբան-ձեռներեցի և նրա 31-ամյա կնոջ երեխաներին։ Զույգը, ընդհանուր առմամբ, երեք ժառանգ ունի, բայց մեկը դեռ շատ փոքր է, ուստի նա տանն է եղել՝ մոր հետ։ Վարորդը թողել է մեքենան՝ օգնելու երեխաներին դուրս գալ։ Այդ պահին սևազգեստ մեկը՝ գլխարկը գլխին, մոտեցել է հետևից և սեղմել ատրճանակի ձգանը։ Մեկ գնդակ մտել է վարորդի գլխի հետնամասը։ Տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է՝ նա ունի բաց ներգանգային վերք և ուղեղային այտուց։