Բանտում մահացած Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, բողոք է ներկայացրել Սալեխարդի քաղաքային դատարան։ Դատարանը այն դռնփակ կքննի մարտի 4-ին։
«Բողոքը ստացվել է անօրինական գործողությունների և որոշումների վերաբերյալ։ Քննությունը նշանակված է մարտի 4-ին, կլինի դռնփակ դատական նիստ»,- հայտնել են դատարանից, փոխանցում է ТАСС-ը։
Քննությունը քաղաքական գործչի մարմինը չի հանձնում հարազատներին՝ քիմիական փորձաքննության պատճառով, որը կտևի ևս 14 օր։
Լյուդմիլա Նավալնայան ասել է, որ որդու մարմինն իրեն չեն տալիս հուղարկավորության համար։





























