Ռումինիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կառաջադրի երկրի նախագահ Կլաուս Յոհանիսի թեկնածությունը։ Այս մասին Բուխարեստը տեղեկացրել է ռազմաքաղաքական դաշինքի իր դաշնակիցներին, սակայն դեռ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը, հաղորդում են ռումինական լրատվամիջոցները։

Մինչդեռ արեւմտյան մամուլը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի ֆավորիտ է համարում Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեին։ Նրա թեկնածությունը լիովին համապատասխանում է Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, ԱՄՆ-ին և դաշինքի անդամ առնվազն տասնյոթ այլ երկրներին։

Ենթադրվում է, որ հոլանդացի քաղաքական գործիչը լավ հարաբերություններ ունի Հինգերորդ Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ: Վերջին գործոնը կարևոր է, եթե նոյեմբերին Սպիտակ տան համար պայքարում հաղթի ամերիկացի գործարարը։